Հայտ` կամավորի վկայական ստանալու համար

Մասնակցե՛ք մեր էկոլոգիական և բնապահպանական միջոցառումներին` աղբահավաքներին, ծառատունկերին, թափոնների տեսակավորման ակցիաներին և այլն: Ստացե՛ք մասնակցության վկայական, որ հետագայում կարող է օգնել ձեր կրթությանն ու կարիերային: Դա ձեր սոցիալական պատասխանատվությունը և բնապահպանության հանդեպ նվիրվածությունն ապացուցելու գերազանց միջոց է:

Խորհուրդ ենք տալիս դիմել մոտակա միջոցառման համար, որ ավելի հեշտ լինի հաստատել ձեր մասնակցությունը: Բայց դուք կարող եք ընտրել նաև անցած ակցիաներից մեկը, կամ ներկայացնել հայտ` որոշ ժամանակահատվածին վերաբերող մասնակցության վկայականի համար: Եթե դուք դիմել եք նախորդ ակցիաների վկայականի համար, կարող է պահանջվել ձեր մասնակցության լրացուցիչ հաստատում:

Հարցերի դեպքում կապվե՛ք մեզ հետ Telegram-ի միջոցով.

Վկայականը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել մեր կայքում և հաստատել էլեկտրոնային փոստի հասցեն:

Մուտք գործել կամ Գրանցվել