Կամավորների հուշագիր

Կամավորների հարմարության համար, մենք պատրաստել ենք հուշաթերթ թափոնների առանձին բաժանման համար մեր միջոցառումների ժամանակ. Օգտագործեք այն եթե ունեք որևէ կասկածներ։

Հիմնական մասնակցության կանոններ

Անվտանգությունն առաջին հերթին։ Զգույշ եղեք պոտենցիալ վտանգավոր թափոնների հետ գործ ունենալիս։ Մի քայլեք զառիթափ հատվածներով։

Վերցրեք մի շիշ ջուր, գլխաշոր, արևապաշտպան քսուք։

Մենք ձեզ կտրամադրենք բոլոր անհրաժեշտ պարագաները, ներառյալ ձեռնոցները։

Հետևե՛ք խմբի համակարգողի հրահանգներին, քանի որ նա ծանոթ է տարածքին և հետևում է ձեր անվտանգությանը։

Միջոցառումից հետո խնդրում ենք կիսվել ձեր նկարներով սոցիալական ցանցերում և նշել մեզ ;)

Կարդացեք ամբողջ մասնակցության կանոնները

Պլաստիկ – մանուշակագույն պարկ

Կարելի է

  • Միայն մաքուր եւ նոր (թափանցիկ) պլաստիկ
  • Շշեր 1/PET/PETE
    Ըմպելիքների, կաթնամթերքի և ձեթի շշեր: Շշի տակ կա ուռուցիկ կետ:
  • Կոշտ 2/HDPE/PE
    Կենցաղային քիմիական նյութերի, կոսմետիկայի փաթեթներ, կանիստրներ, ըմպելի յոգուրտների շշեր: Ճանաչվում են շշի/տարայի տակի կարով:
  • Կոշտ 4/LDPE/LE-LD
    Կենցաղային քիմիական նյութերի, շարժիչի յուղի, կոսմետիկ միջոցների և ըմպելիքների շշեր, սրվակներ, կանիստրներ` 4/LDPE մակնշմամբ:
  • Փափուկ պոլիէթիլեն` 2/HDPE և 4/LDPE
    Բռնակներով տոպրակներ, թափանցիկ թաղանթ, փոստային փաթեթներ, zip lock փաթեթներ, պղպջակներով («ճտպտացող») փաթեթներ:
  • Կոշտ 5/PP
    Թթվասերի, մածունի, յոգուրտի և այլ սննդամթերքի տարաներ, բաժակներ, միանգամյա օգտագործման սպասք, խմելու ձողիկներ, խոհանոցային տախտակներ, կոնտեյներներ, արկղեր, տաշտակներ, դույլեր, խաղալիքներ:

Չի կարելի

  • Աղտոտված պլաստիկ
    Պլաստիկ՝ սննդի, ըմպելիքների, յուղերի կամ կենցաղային քիմիայի մնացորդներով։ Նման պլաստիկը պետք է նախապես լվանալ։
  • Քայքայված պլաստիկ
    Դեղնած, մգացած, փխրուն ու փշրվող պլաստիկ, իր կառուցվածքը կորցրած պլաստիկը հնարավոր չէ վերամշակել
  • Ոչ շշային 1/PET/PETE
    Միանգամյա օգտագործման սննդի տարաներ, միանգամյա օգտագործման բաժակների կափարիչներ, կորեքսներ, հրուշակեղենի և այլ մթերքի ամաններ։ Շամպունների և այլ կոսմետիկայի շշեր:
  • Փափուկ 5/PP
    Ձավարեղենի, սնեքերի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի փաթեթներ:
  • 6/PS
    Յոգուրտի և այլ մթերքի բաժակներ և տարաներ, միանգամյա օգտագործման սպասք: Բանջարեղենի և կտրտած սննդի պենոպլաստե փրփրացված ամաններ, միանգամյա օգտագործման լանչի տուփեր, պենոպլաստ:
  • Այլ պլաստիկ 7/OTHER
    Տյուբիկներ, doypack (մայոնեզի, մանկական սննդի, սուրճի, կենդանիների սննդի, կոսմետիկայի փաթեթներ), և այլ համակցված փաթեթներ.
  • Փուչիկներ և լատեքսե իրեր
  • Ջերմային սեղմաթաղանթի փաթեթավորում

Մետաղ – Փիրուզագույն պարկ

Կարելի է

  • Ալյումինե տարաներ
  • Պահածո/մետաղական տարաներ
  • Մետաղյա կափարիչներ
  • Փոքր մետաղյա իրեր

Չի կարելի

  • Սննդի և ճարպի հետքերով տարաներ
  • Աէրոզոլային տարաներ
  • Ալյումինե ֆոլգա
  • Մեծ մետաղյա իրեր (մենք հավաքում ենք նրանց առանձին)

Ապակի – սպիտակ պարկ

Կարելի է

  • Ապակե շշեր և բանկաներ
  • Ֆլակոններ
  • Օծանելիքի շշեր, դեզոդորանտներ
  • Ապակե սպասք
  • Կոտրված ապակի

Չի կարելի

  • Ցանկացած լամպեր
  • Կերամիկա և ծաղկամաններ
  • Հայելիներ, դեկորատիվ ապակի
  • Ավտոմոբիլային ապակի (triplex)

Այլ աղբ – Սև պարկ

Մենք հավաքում ենք այլ աղբը (ներառյալ կեղտոտ կամ հին պլաստիկը) սև պայուսակներում:

Եթե գտնում եք ներարկիչներ ՁԵՌՔՈՎ ՄԻ ԿՊԵՔ. Մենք նրանց հավաքում ենք առանձին։

Բոլոր շշի կափարիչները հավաքում ենք առանձին տուփերում։