ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՕՐ 2024

GREEN GREEN ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

ԷԿՈՓԱՌԱՏՈՆ

Ապրիլի 27

12:00-21:00

Green Green էկոկենտրոն

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՕՐ 2024

GREEN GREEN ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

ԷԿՈՓԱՌԱՏՈՆ

Ապրիլի 27 12:00-21:00, Green Green էկոկենտրոն

Փառատոնը տեղի ունեցավ 2024 թ. ապրիլի 27-ին, շնորհակալություն բոլոր կամավորներին, մասնակիցներին և այցելուներին։
Լուսանկարներն ու տեսանյութերը տեսնելու, ինչպես նաև մեր նոր միջոցառումների մասին տեղեկանալու համար բաժանորդագրվե՛ք մեր սոցցանցերին։

greengreen_fest greengreen_yvn greengreen_ch

Գլխավոր բեմ

12:30-13:00 Փառատոնի հանդիսավոր բացում

13:30-14:30 հրավիրված մասնագետները խոսում են բիզնեսում կայունության, վերամշակման և վտանգավոր թափոնների մասին

Ելույթ են ունենալու հետևյալ հրավիրված փորձագետները

  • Արթուր Չոբանյանը (Vega ընկերության մարքեթինգի և զարգացման բաժնի պետ) կներկայացնի Vega ընկերության էկոլոգիական նախաձեռնությունները,
  • Վլադիմիր Մացյուկը («Мегаполисресурс» ԸԽ գլխավոր տնօրեն) կներկայացնի իր ընկերությունում մարտկոցների վերամշակման փորձառությունը: «Мегаполисресурс»-ը Ռուսաստանի մարտկոցների, ակումուլյատորների և էլեկտրոնային ջարդոնի վերամշակման առաջատար ընկերությունն է, որը հասել է մարտկոցների վերամշակման առավել արդյունավետ եղանակին. նյութի 94,4%-ը կրկին դառնում է ռեսուրս,
  • Արմեն Շեխոյանը (Երևանի քաղաքապետարանի Թափոնների տեսակավորման վարչության պետ) կպատմի Երևանում թափոնների տեսակավորման աշխատանքի և զարգացման նախագծերի մասին,
  • Սերժ Ախլեբինինը (Green Green ակտիվիստ) կներկայացնի կոմպոստերը և կհայտարարի Էկոկենտրոնում օրգանական թափոնների ընդունման մեկնարկը:

14:30 Կոմպոստերի բացում. օրգանական թափոնների ընդունման մեկնարկ էկոկենտրոնի կողքին

Էկոփառատոնի ընթացքում տեղի է ունենալու կոմպոստերի բացում, որտեղ վերամշակվելու են օրգանական թափոնները։ Օրգանական թափոնների ընդունման կարգը լինելու է նույնը, ինչ Բուսաբանական այգում։

15:00-16:00 Թիմային մաքրահավաք-մրցույթ` հիմնված արագության վրա

Էկոփառատոնի շրջանակներում տեղի է ունենալու Green Green-ի 86-րդ ակցիան: Լինելու է մաքրահավաք Հաղթանակի զբոսայգում` արագության վրա հիմնված մրցույթի ձևաչափով: Տևողությունը` 30 րոպե: Մասնակիցների առավելագույն քանակը թիմում` 5 հոգի: Այն թիմը, որը կհավաքի ամենից շատ թափոններ, պարգևատրվելու է էկոլոգիական մրցանակներով:

16:30 MASLOV ելույթ

MASLOV indie-երաժիշտ, cover-կատարող: Իր երգած երգի ամեն տողով նա կրակ է վառում մարդկանց սրտերում։ Մի աննկարագրելի անկեղծ պատմություն է ծնվում, հենց որ նա վերցնում է կիթառն ու սկսում երգել։

19:00 SALT խմբի ելույթ

SALT — երաժշտական էնտուզիաստների համայնք SALT համայնքը ոչ միայն բրենդ է, այլև մարդկանց ընկերասեր համախումբ` պատրաստ ընդունելու թե՛ երաժիշտների, թե՛ ունկնդիրների։ Դուք կարող եք ակտիվորեն մասնակցել համերգին և ձայնակցել։

Ինչպես նաև մրցույթներ և ինտերակտիվներ բոլոր տարիքային խմբերի համար

Էկոփառատոնի տարածքում լինելու է ինտերակտիվների գոտի` տարբեր տարիքային խմբերի համար, որտեղ դուք կկարողանաք խաղի ձևով սովորել, թե ինչպես ավելի արդյունավետ սեղմել թափոնները և իմանալ գաղտնի հնարքներ` թափոնի տեսակը որոշելու համար: Ինչպես նաև մասնակցել էկոլոգիական քվեստին:

Green Green լեկտորիում

13:00 Դասախոսություն. «Մինիմալիզմ և գիտակցված սպառում տունը կահավորելիս»

Խոսնակ` Սվետլանա Կունդալ` հոումստեյջեր և ռեդիզայներ: Լեզու` ռուսերեն:

15:00 «Ելքը» ֆիլմի ցուցադրում և քննարկում

Ֆիլմ, 2022 թ., ռեժիսորներ Մաքսիմ և Եվգենիա Արբուգաևներ։ Լեզու ռուսերեն, անգլերեն ենթագրերով։

Վարող Ալյոնա Զորենկո, Տևողություն. դիտում 25 րոպե, քննարկում 20 րոպե։

Կարճամետրաժ կինոժապավեն Չուկոտյան ծովի ափին աշխատող կենսաբան Մաքսիմ Չակիլևի մասին։ Մաքսիմը հետևում է ծովափղերին և տեսնում, թե ինչպես է փոխվում նրանց կյանքը կլիմայի փոփոխությունների պատճառով։ Սառույցի անբավարար գոյացումը հանգեցնում է աղետալի հետևանքների։

16:15 ArmAQI «Օդի որակի մոնիթորինգը Հայաստանում» նախագծի ներկայացում

Խոսնակ` Քրիստինա Լոգինովա, նախագծի հիմնադիր: Լեզու` ռուսերեն:

17:00 Դասախոսություն. «Ողջ մնալու գերխնդիր. Ինչպե՞ս օգնել փոշոտող միջատներին քաղաքային միջավայրում»"

Խոսնակ` Զոյա Դուտովա, Երևանի Բուսաբանական այգու առաջատար մասնագետ: Լեզու` ռուսերեն:

18:00 Դասախոսություն, ռուսերեն. «Էկոսովորություններ. առօրյան ավելի էկոլոգիական դարձնելու հասանելի միջոցներ»

Խոսնակ` Դարյա Գորկովսկայա, էկոլուսավորիչ, Green Green կամավոր: Լեզու` ռուսերեն:

18:30 Դասախոսություն, հայերեն. «Էկոսովորություններ. առօրյան ավելի էկոլոգիական դարձնելու հասանելի միջոցներ»

Խոսնակ` Անի Նավասարդյան, էկոլուսավորիչ, Green Green կամավոր: Լեզու` հայերեն:

19:00 «Աղբ. այրե՞լ, թե՞ հողի մեջ թաղել» ֆիլմի ցուցադրում և քննարկում"

Ֆիլմ, 2021 թ., ռեժիսոր Փիթեր Փրայս։ Լեզու ռուսերեն.

Վարող Ալյոնա Զորենկո, Տևողություն. դիտում 30 րոպե, քննարկում 20 րոպե

Ամեն տարի մենք արտադրում ենք ավելի քան երկու միլիարդ տոննա կոշտ թափոններ, որոնց միայն փոքր մասն է ուղարկվում վերամշակման, իսկ մնացածը այրում են կամ թաղում հողի մեջ: Լրագրող Լուսիա Բլասկոն ձգտում է հասկանալ, թե ինչպես ավելի ճիշտ վարվել թափոնների հետ: Լուսիան ցույց է տալիս Պարագվայի Ասունսիոն քաղաքի հսկայական աղբավայրերը, այնուհետև այցելում է շվեդական մի փոքրիկ քաղաք Լինչոպինգ, որը հայտնի է իր աղբ այրող գործարանի էներգիայի հաշվին աշխատող ջեռուցման համակարգով: Բայց այս թվացյալ շահեկան սխեման ունի իր հակառակ կողմը:

20:00 «Ռայկոկեի վերջին օրը» ֆիլմի ցուցադրում և քննարկում

Ֆիլմ, 2020 թ., ռեժիսոր Կիրիլ Իվանով. Լեզու ռուսերեն:

Վարող Ալյոնա Զորենկո, Տևողություն. դիտում 15 րոպե, քննարկում 20 րոպե:

Ռայկոկե կղզին այնքան փոքր է, որ այն հազիվ է նկատվում Կուրիլյան կղզիների մեջ: Բայց նույնիսկ փոքր կղզին կարող է մեծ անակնկալներ մատուցել: Ֆիլմը ստեղծվել է 2020 թ. հրաբխի ամեն բան ոչնչացրած ժայթքումից մեկ տարի անց:

Վարպետության դասեր (master class) բոլոր տարիքային խմբերի համար

Վարպետության դասերի (master class) գոտին աշխատելու է ժամը 13:00-20:00: Մասնակցությունն անվճար է:

Թափոնների տեսակավորում

Էկոփառատոնի ընթացքում դուք կկարողանաք հանձնել Green Green էկոկենտրոնում ընդունվող ցանկացած թափոն, ինչպես նաև իմանալ ավելին թափոնների տեսակավորման և վերամշակման մասին:

Swap. Լավ վիճակում գտնվող իրերի փոխանակում

Էկոկենտրոնի հարակից տարածքում կկազմակերպվի փոխանակման գոտի։ Այստեղ դուք կկարողոնաք թողնել լավ, սակայն ձեզ համար այլևս ոչ պիտանի իրեր՝ իրենց իսկ կյանքը երկարացնելու նպատակով: Ինչպես նաև, իհարկե, հնարավոր կլինի վերցնել այլ իրեր: Տեղադրվելու է հանդերձարան:

Կարող եք բերել և վերցնել հագուստ, աքսեսուարներ, կենցաղային ապրանքներ, բույսեր, աշխատող էլեկտրատեխնիկա, մանկական խաղալիքներ և խաղալիքներ ու պարագաներ ընտանի կենդանիների համար։

Մենք պատասխանատու սպառման կողմնակիցներ ենք, ուստի հորդորում ենք վերցնել միայն այնպիսի բաներ, որոնք իսկապես պետք են ձեզ: Խրախուսելի չէ փոխանակման գոտուց վերցված իրերի վերավաճառքը:

Ցուցահանդես (recycle, trash art)

Թափոններից պատրաստված աշխատանքների ցուցահանդեսը գործելու է 12:00-ից 20:00 Իրենց աշխատանքներով հանդես կգան`

  • Աննա Չույկինա (vessna) — պիտակներից և այլ թափոններից պատրաստված նկար-կոլաժներ, տետրապակից պատրաստված քանդակներ,
  • Մարգարիտա Սիրունանյան — տեքստիլ թափոններից պատրաստված նկար-կոլաժներ` անվանի նկարիչների ստեղծագործությունների մոտիվներով,
  • Ալինա Գանջալյան — տեքստիլ թափոններից պատրաստված տիկնիկներ,.
  • Ջիմ Հովհաննիսյան — աղբից պատրաստված քանդակներ` Միյաձակիի Թափառող դղյակի մոտիվներով,
  • Սերգեյ Չինյոնով — շշերից պատրաստված դեկորատիվ լամպեր,
  • Կարինե Ավանյան — կոնցեպտուալ այլընտրանքային արվեստ, որի մեջ կան անպետք բաներ, փչացած կամ օգտագործած իրեր,
  • Vega ընկերություն — արտադրական թափոններից պատրաստված դեկորի պարագաներ,
  • Distinto — Հայկական երիտասարդ հեծանվային ապրանքանիշ. Եզակի աքսեսուարներ, որոնք պատրաստված են օգտագործված սոդայի տարայի օղակներից, որոնք կապված են իրար,
  • Անի Հովակ — «Հսկայական ճնճղուկը» քանդակ։ Պատրաստված է ռետինե շշերից, խողովակներից, մետաղի ջարդոնից, մալուխներից, հողաթափերից, խաղալիքներից և ավտոպահեստամասերից:

Էկոբրենդների տոնավաճառ

Տոնավաճառն աշխատելու է ժամը 12:00-20:00: Այստեղ դուք կկարողանաք ձեռք բերել թափոններից պատրաստված ապրանքներ, որ ստեղծել են մեր գործընկերները:

  • LATE — ծածկոցներ, պայուսակներ, խոհանոցային բռնիչներ, էջանշաններ, մազի սեղմակներ, տիկնիկներ և այլ բաներ` պատրաստված տեքստիլ թափոններից,
  • Luv Toprak — գոտի-պայուսակներ, նոթատետրեր, կոսմետիկայի տուփեր, գրչատուփեր, անձնագրի կազմեր` պլաստիկ տոպրակներից,
  • La Hoja — բնական կոսմետիկայի խանութ,
  • Ecotems — էկո-տոպրակներ և էկո-սպունգներ,
  • Bee Green — մոմե անձեռոցիկներ,
  • recycle.am — գոտի-պայուսակներ, կոսմետիկայի տուփեր, դրամապանակներ` գովազդային պաստառներից,
  • Shoppo — շոփերներ,
  • ECO CRISPI by CRASS — էկոլոգիապես մաքուր կենցաղային քիմիա և կոսմետիկա: Ընկերության արտադրանքն անցել է էկոլոգիական ստուգումներ և ստացել է «Կյանքի տերև» էկոլոգիական վկայականը: Այն անվնաս է մաշկի, տան մակերեսների համար, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ:

Թեյի անկյուն. չինական թեյեր և խոտաբույսերի փնջեր

«Moychay Armenia»-ի մեր ընկերները կազմակերպում են թեյի անկյուն Էկոփառատոնի շրջանակներում։

Խաղեր Hobby Games-ից

Hobby Games սեղանի խաղերի խանութը կազմակերպում է խաղային ժամանց ժամը 12:30-ից 18:00-ը, երբ դուք կկարողանաք խաղալ բնության թեմայով խաղեր` «Կանաչի», «Տակենոկո», «Արտիշոկները շոկի մեջ», «Կենդանիների թագավորություններ», «Վարդակակաչի մոլուցք», «Բոնսայ», «Անթիվ-անհամար», «Փեթակ», «Սիմիլո. կենդանիներ» և այլն:

Այստեղ ամեն մեկը կարող է գտնել իր ճաշակին համապատասխան խաղ` ստրատեգիական, ուշադրության վրա հիմնված կամ պարզապես ընկերական քարտային խաղ:

Tattoo corner

Լեյլան դաջվածքի վարպետ է, նա նրբորեն կերտում է արվեստ ձեր մաշկի վրա, ստեղծում է յուրահատուկ գրաֆիկական դաջվածքներ նվազագույն ներկումով։ Լեյլայի աշխատանքներն աչքի են ընկնում նրբանկատությամբ և հարմարավետությամբ։ Աշխատանքների օրինակներ կարելի է տեսնել այստեղ. instagram.

Էկոլոգիական քվեստ QurioCity-ից

QurioCity-ն Էկոփառատոնի շրջանակներում կազմակերպում է քվեստ, որին կարելի է մասնակցել ժամը 12։30-18:00. քվեստի տևողությունը 1 ժամ, իսկ սկսել կարելի է ցանկացած պահի։ Քվեստին մասնակցելու համար պետք է միայն ինտերնետի և Telegram հասանելիություն ունեցող լիցքավորված բջջային հեռախոս: Խաղը սկսելու համար կպահանջվի անցնել QR-կոդով և մուտքագրել խաղի հատուկ կոդը։

Հետաքրքրաշարժ էկոլոգիական հանելուկները լուծելիս պետք է գտնվել Էկոկենտրոնի հետ կապված վայրերը և այնտեղ կատարել համապատասխան առաջադրանքներ։ Առաջադրանքների պատասխանները դուք կգրեք Telegram-բոտին, որն իսկույն կստուգի դրանց ճշտությունը։ Քվեստը հաղթահարած բոլոր թիմերը կստանան հաճելի բոնուս։

Food court` թափոնների նվազագույն քանակով

Սնունդը փառատոնի ընթացքում վաճառվելու է առանց միանգամյա օգտագործման սպասքի, ուստի խորհուրդ ենք տալիս վերցնել բազմակի օգտագործման (կամ արշավային) բաժակներ և ափսեներ։ Միանգամյա օգտագործման պլաստիկ և «թղթե» «էկո»-սպասքն արգելվում է փառատոնի ընթացքում։

Էկոփառատոնի անցկացման վայրը

Էկոկենտրոնը գտնվում է Երևանի խոշորագույն կանաչ գոտիներից մեկում` Հաղթանակի զբոսայգում, Արևիկ լճի կողքին։

Էկոկենտրոն կարելի է հասնել թե՛ զբոսայգու կողմից, թե՛ Բաբայան փողոցից։

Google Maps Yandex Maps

Էկոփառատոնի հովանավորները

Տարածքը տրամադրված է