Spring Ecofest 2025

GREEN GREEN ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Spring Ecofest 2025

17–18 մայիսի, 12:00–21:00

Green Green էկոկենտրոն

Green Green էկոփառատոնը ոգեշնչող միջոցառում է նրանց համար, ովքեր հոգ են տանում բնության, էկոլոգիայի և մեր մոլորակի ապագայի մասին։ Նախատեսվում է հագեցած ծրագիր՝ վարպետության դասեր, դասախոսություններ, ցուցահանդեսներ, կենդանի երաժշտություն, մանկական ժամանց և շրջակա միջավայրի ու աշխարհի հանդեպ իրական հոգատարության մթնոլորտ։

Յուրաքանչյուր ընտանիք այստեղ կգտնի իրեն հոգեհարազատ որևէ բան՝ ստեղծագործական զբաղմունքներից մինչև խաղեր ու զվարճանքներ բաց երկնքի տակ։ Նույնիսկ ամենափոքրիկ հյուրերը կկարողանան զգալ իրենց որպես մեծ կանաչ շարժման մի մաս։

Փառատոնը միավորում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են փոխել աշխարհը դեպի լավը՝ քայլ առ քայլ, բարությամբ և գիտակցությամբ։ Անցկացրեք այս օրը ընկերների, ընտանիքի կամ պարզապես համախոհների շրջապատում՝ ոգևորվելով, հանգստանալով և նոր էկոլոգիական սովորություններ ձեռք բերելով։

Գլխավոր բեմ

մայիսի 17

12:30 Փառատոնի հանդիսավոր բացում

13:00 Էկոլոգիական քվեսթ

Մասնակիցները բաժանվելու են թիմերի և մասնակցելու են էկոլոգիական քվեսթին, որի ընթացքում պատասխանելու են էկոլոգիայի ու թափոնների տեսակավորման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կատարելու են առաջադրանքներ՝ կապված Հաղթանակի զբոսայգու տարածքում աղբ փնտրելու և հավաքելու հետ։ Քվեսթի տեսքով է անցկացվելու նաև Green Green 127-րդ աղբահավաք ակցիան։ Քվեսթի ընդհանուր տևողությունը՝ 1,5 ժամ։ Մեկ թիմում կարող է լինել առավելագույնը 5 մասնակից։ Ամենաշատ միավորներ հավաքած թիմը պարգևատրվելու է էկոլոգիական նվերներով։

14:30 Էկո-հակա-վիկտորինա՝ սթենդափ-արտիստ Վլադ Սոլյաննիկովից

Հակա-վիկտորինան խաղ է, որի ընթացքում խաղավարը կարդում է մեջբերումներ՝ բացթողումներով, իսկ մասնակիցները պիտի լրացնեն դրանք՝ ճիշտ կամ զվարճալի ձևով։ Վլադը սթենդափ-արտիստ է, “Հակա-վիկտորինա” (“Анти-викторина”) շոուի հաղորդավար․ մասնակցել է "Добей" շոուին և նկարահանվել է "Смехопаранойя"-ի սքետչներում։ 8 տարի առաջ սկսել է տեսակավորել աղբը և փոխանցել է այդ սովորությունն իր ընտանիքին։

15:30 “Բարի” երգչախմբի ելույթ

Բարի երգչախումբը յուրօրինակ մի նախագիծ է՝ Երևանի ամենամեծ սիրողական երգչախումբը։ Շուտով Բարի երգչախումբը ելույթ է ունենալու Օպերային թատրոնում, իսկ մինչ այդ նրանք մասնակցել են “Ասա Գորդեևային” հաղորդման թողարկումներից մեկին։

16:30 Թակարդ cover-խմբի ելույթ

“Թակարդ”-ը երևանյան խումբ է, որ թարմ ու զգացմունքային շեշտադրումներ է հաղորդում ռոք և ակուստիկ երաժշտությանը։ Նրանց կենդանի կատարումները միավորում են ճշգրիտ ընտրված, անկեղծ ոճով ներկայացված cover-ներ, որոնք ստեղծում են յուրօրինակ մթնոլորտ՝ միաժամանակ ծանոթ ու նոր։

17:30 Հայկական ազգային պարեր՝ “Տարերք”-ից

Հայկական ազգային պարերը մշակույթի կարևոր մաս են։ Դրանք փոխանցում են ժողովրդի ոգին և ավանդույթները։ Դուք կսովորեք պարել իմնական ազգային պարերը, նույնիսկ եթե երբևէ չեք պարել։

19:00 Suzie Sirak-ի և իր խմբի ելույթ

Սյուզի Սիրակը երգչուհի է և երգերի հեղինակ, որ գրեթե մեկ տասնամյակ իր խմբի հետ ելույթ է ունենում ինդի-ռոք և ալտերնատիվ ռոք ժանրերում օրիգինալ ստեղծագործություններով։ Թեև Սյուզին հայտնի է իր երաժշտությամբ և խոսքերով, նա նաև ոգեշնչվում է հայկական պոեզիայից և ժողովրդական մեղեդիներից։ Հատուկ այս ելույթի համար Սյուզին պատրաստել է սեթ, որտեղ ներառված են իր Moonborn («Լուսնից ծնվածը») դեբյուտային ալբոմի նոր երգերը։

Ինչպես նաև՝ մրցույթներ ու ինտերակտիվներ բոլոր տարիքի հյուրերի համար։

Էկոփառատոնի տարածքում գործելու է ինտերակտիվ զոնա բոլոր տարիքային խմբերի համար․ խաղային ձևաչափով կիմանաք, թե ինչպես ավելի արդյունավետ տեսակավորել թափոնները, ինչպես նաև կսովորեք թափոնների զանազան տեսակները տարբերակելու գաղտնի հնարքներ։ Ընդմիջումների ընթացքում գործընկեր էկոլոգիական կազմակերպությունները պատմելու են իրենց գործունեության ու նախագծերի մասին։

մայիսի 18

12:00 Փառատոնի երկրորդ օրվա բացում

13:00 RE:WEAR՝ գիտակցված նորաձևության ցուցադրություն

RE:WEAR-ը second hand, vintage, upcycle և Green Green էկոկենտրոնի swap-բաժնի հագուստով նորաձևության առաջին ցուցադրությունն է Հայաստանում։ Ոչ մի նոր հագուստ․ միմիայն վերաիմաստավորված հագուստ, ինչն ապացուցում է, որ նորաձևությունը կարող է լինել գունեղ, արդիական և էկոլոգիական։ Ցուցադրությանը մասնակցելու են տարբեր փորձ ունեցող մոդելներ՝ կամավորներից մինչև մոդելային գործակալությունների ներկայացուցիչներ։ Ոճաբանները, դիմահարդարները, լուսանկարիչներն ու դիզայներները միավորվելու են մեկ նպատակի շուրջ՝ դարձնել նորաձևությունը ոչ միայն գեղեցիկ, այլև պատասխանատու։

15:00 Kanach by Kitchen Lab

Էլեկտրոնային երաժշտության սթեյջներ՝ Kitchen Lab-ի կողմից։ Ներկայացվելու է organic house, deep house ժանրերի երաժշտություն։ Ելույթի line-up՝: A1, Dale, Dave Pad, Supacooks.

Ինչպես նաև մրցույթներ ու ինտերակտիվներ բոլոր տարիքի հյուրերի համար։

Էկոփառատոնի տարածքում գործելու է ինտերակտիվ զոնա բոլոր տարիքային խմբերի համար․ խաղային ձևաչափով կիմանաք, թե ինչպես ավելի արդյունավետ տեսակավորել թափոնները, ինչպես նաև կսովորեք թափոնների զանազան տեսակները տարբերակելու գաղտնի հնարքներ։

Վարպետության դասեր բոլոր տարիքային խմբերի համար

17
մայիսի

Վարպետության դասերը տեղի են ունենալու մայիսի 17-ին՝ ժամը 13:00-ից մինչև 19:00։ Կարող եք մասնակցել յուրաքանչյուր դասին՝ լրիվ անվճար։

13:00–14:00 Ջուտ՝ պլաստիկի փոխարեն․ պատրաստում ենք էկո-սպունգ։

Անցկացնելու է վարպետ Օլգան, տևողությունը՝ 1 ժամ

Միանգամյա օգտագործման պլաստիկ սպունգների փոխարեն՝ ոճային և օգտակար պարագա՝ պատրաստված բնական ջուտից։ Վարպետության դասի ընթացքում յուրաքանչյուրը կկարողանա պատրաստել պրակտիկ և դիմացկուն էկո-սպունգ։ Պարզ գործընթաց և հաճելի մթնոլորտ․ հրաշալի հնարավորություն՝ օգտակար ժամանակ անցկացնելու ի նպաստ կենցաղի և բնության։

14:00–15:00 Ծաղիկներով հարմարավետություն: տնկում ենք, զարդարում ու սիրում

Անցկացնելու է YerevanPlants վարպետը, տևողությունը՝ 1 ժամ

Տնային բույսերը ոչ միայն “կանաչ ընկերներ” են, այլև՝ տան ջերմության մի մասնիկ։ YerevanPlants-ի վարպետության դասի ընթացքում հնարավոր կլինի խնամքով վերատնկել բույսը և բնական նյութերի օգտագործմամբ զարդարել ծաղկամանը յուրահատուկ ոճով։ Մի փոքր հող, ջերմություն և ոգևորություն, ու ձեր տան կանաչ անկյունը կապրի նոր շնչով։

15:00–16:00 Շոգը քաղաքում․ մեր ձեռքերով պատրաստում ենք ջրաման փոշոտող միջատների համար

Անցկացնելու է վարպետ Զոյա Դուտովան, տևողությունը՝ 1 ժամ

Փոշոտող միջատները քաղաքային էկոհամակարգի կարևոր մաս են, և հատկապես ամռան շոգին նրանց համար բարդ է ջրի ապահով աղբյուրներ գտնելը։ Plants&People համայնքի համահիմնադիր, էկոլոգ և ագրոնոմ Զոյայի հետ միասին մասնակիցները պատրաստելու են մեղուների ու թիթեռների համար ջրամաններ, որոնք հնարավոր կլինի տեղադրել պատշգամբում, բակում կամ զբոսայգում։ Սա պարզ, բայց քաղաքի բնության հանդեպ խնամքի կարևոր քայլ է։

15:00–16:00 Մեղվի ջերմ հետքը․ մեղրամոմից մոմեր ենք պատրաստում

Անցկացնելու է վարպետ Աշին, տևողությունը՝ 1 ժամ

Բնական մոմը ոչ միայն ինտերիերի հաճելի մասնիկ է, այլև՝ պատմություն, յուրահատուկ բույր ու բնական ջերմություն ունեցող մի բան։ Վարպետության դասի ընթացքում կպատրաստեք այդպիսի մոմ, կիմանաք բնական մոմի առանձնահատկությունները, և կհասկանաք, թե ինչու է դա էկոլոգիապես մաքուր ընտրություն։ Մեդիտատիվ և ջերմ գործընթաց, որից հետո մարդ ցանկանում է հանգստանալ, խոր շունչ քաշել և կրակ վառել, ինչը կստեղծի ջերմություն, լռություն ու մեղմ լույս։

16:00–17:30 Էկո-արհեստ․ ստեղծագործ հյուսնոց երեխաների համար

Անցկացնելու է STOLYARKINO արհեստանոցը, տևողությունը՝ 1,5 ժամ

СТОЛЯРКИНО-ն «հայրիկի արհեստանոցի» պես մի տեղ է, որտեղ երեխաները ծանոթանում են իսկական արհեստներին և իրենց ձեռքերով տարբեր իրեր պատրաստում։ Վարպետության դասի ընթացքում պատանի մասնակիցները փորագրելու և գունավորելու են փայտե մեդալներ, ձեռքի տակ առկա նյութերից հավաքելու են ինքնաթիռներ, ինչպես նաև կարողանալու են ընտրել որևէ ստեղծագործություն՝ ծաղիկ կամ մեքենա, որը սղոցելու, փորագրելու և զարդարելու են։ Ամեն ինչ շատ պարզ է, անվտանգ և ոգևորող՝ փայտ, ջերմություն ու ստեղծագործ աշխատանք․ ահա մանկական զբաղմունքի հրաշալի բաղադրատոմսը։

17:30–18:30 Ամռան հետքերը․ պատրաստում ենք կավե կուլոն

Անցկացնելու է ArtLav արհեստանոցը, տևողությունը՝ 1 ժամ

ArtLav ստուդիան կսովորեցնի կավից պատրաստել ոճային կուլոններ՝ բույսերի հետքերով։ Դուք կընտրեք տերևներ, ծաղիկներ կամ խոտաբույսեր, կթողնեք դրանց հետքերը կավի վրա և ձեռքով կգունավորեք կուլոնը։ Դուք ոչ միայն կմասնակցեք ստեղծագործ պրոցեսին, այլև ձեռք կբերեք ոճային աքսեսուար, որը կարելի է վերցնել մեկ շաբաթ անց՝ չորացումից և թրծումից հետո, ArtLav արհեստանոցում։ Ստեղծե՛ք ձեր՝ բնությունից ոգեշնչված յուրօրինակ զարդը և վերցրե՛ք այն քաղաքի ամենաստեղծագործ վայրերից մեկում։

13:00–19:00 Գիտակցված ժամանակ․ ստեղծում ենք հավերժական օրացույց

Անցկացնելու է ARTPEVKO արհեստանոցը, տևողությունը՝ 1 ժամ

Այս վարպետության դասը գործելու է գրեթե ամբողջ օրվա ընթացքում, դասին կարելի է միանալ ցանկացած պահի։ artpevko.yerevan-ի հետ միասին մասնակիցները կստեղծեն իրենց յուրօրինակ հավերժական օրացույցը, կգունավորեն և կտանեն իրենց հետ։ Այս ստեղծագործ զբաղմունքը գիտակցման, ժամանակի և ձեռքի աշխատանքի հաճույքի մասին է։ Մասնակցության համար՝ նվիրատվություն (donation):

Թափոնների տեսակավորման զոնա

17
մայիսի
18
մայիսի

Էկոփառատոնի ընթացքում դուք կկարողանաք հանձնել ցանկացած վերամշակվող թափոն, որն ընդունվում է Green Green Էկոկենտրոնում։ Մեր կամավորները կպատմեն ձեզ ճիշտ տեսակավորման մասին և կպատասխանեն վերամշակման մասին ձեր հարցերին։

VEGA ընկերությունը մեզ տրամադրելու է հատուկ արկղ՝ մարտկոցների և կուտակիչների համար։ .

Թափոնների տեսակավորման կետը գործելու է փառատոնի երկու օրերի ընթացքում։.

Swap․ Լավ իրերի փոխանակում

17
մայիսի
18
մայիսի

Էկոկենտրոնում կա լավ իրերի փոխանակման (swap) կետ։ Այդտեղ դուք կարող եք միշտ թողնել լավ վիճակում, օգտագործման ենթակա այն իրերը, որոնք այլևս պետք չեն ձեզ՝ իրերի կյանքը երկարացնելու համար։ Դուք կարող եք վերցնել ձեզ համար անհրաժեշտ իրերը՝ թողնելով փոքրիկ նվիրատվություն էկոկենտրոնին։ Փառատոնին ընդառաջ մենք ընտրել ենք լավագույն, սեզոնին համահունչ հագուստը։ Լինելու է հանդերձարան։

Դուք կարող եք բերել և տանել հագուստ, աքսեսուարներ, կենցաղային պարագաներ, աշխատող էլեկտրոնիկա, մանկական խաղալիքներ, կենդանիների համար խաղալիքներ և պարագաներ։

Մենք պատասխանատու սպառման կողմնակիցներ ենք, ուստի կոչ ենք անում ձեզ վերցնել միայն ձեզ անհրաժեշտ իրերը։ Մենք չենք ողջունում վերցված իրերի վերավաճառքը։

Swap-տարածքն աշխատելու է փառատոնի երկու օրերի ընթացքում։

Էկոբրենդների տոնավաճառ

17
մայիսի
18
մայիսի

Տոնավաճառը գործելու է ժամը 12:00-ից մինչև 20:00։ Այստեղ դուք կարող եք ձեռք բերել մեր գործընկերների՝ երկրորդային հումքից պատրաստված արտադրանքը։

Dramatic յուրօրինակ զարդեր (մայիսի 17 և 18)

Dramatic-ը արծաթից և բնական քարերից ձեռագործ զարդերի երևանյան բրենդ է, որը պատրաստում է մատանիներ, կուլոններ և ականջօղեր։ Ամեն զարդ յուրահատուկ է իր տեսակով, շատերը պատրաստվում են ըստ անհատական պատվերների։ Բրենդի փիլիսոփայության հիմքում ռեսուրսների խնայող և մտածված օգտագործումն է․ զարդերը պատրաստվում են փոքր քանակությամբ՝ ավելորդ արտադրությունից խուսափելով։

Ola_Knitss-ի գործված պայուսակներ և աքսեսուարներ (մայիսի 17 և 18)

30-ամյա փորձ ունեցող վարպետ և կոչումով բնապահպան Օլյան ստեղծում է յուրօրինակ իրեր՝ recycle և upcycle ոգով։ Տոնավաճառում դուք կգտնեք հեղինակային պայուսակներ, բանալեկալներ, ինչպես նաև ջուտից, վերամշակված նյութերից ու հին ջինսերից պատրաստված անձեռոցիկներ։ Յուրաքանչյուր իր լի է բնության հանդեպ հոգատարությամբ և ունի ընտանեկան պատմության մի մասնիկ․ որոշ աշխատանքներ Օլյան ստեղծում է իր դստեր հետ միասին։

Bee Green մոմե անձեռոցիկներ (միայն մայիսի 17)

Բազմակի օգտագործման մոմե անձեռոցիկը միանգամյա օգտագործման անձեռոցիկների ոճային և էկոլոգիապես մաքուր այլընտրանք է։ Bee Green-ը ստեղծում է այլընտրանք պոլիէթիլենին՝ մեղրամոմից և բնական գործվածքից պատրաստված։ Անձեռոցիկները լիովին պահպանում են մթերքի թարմությունը, կարող են օգտագործվել բազմակի ու միանգամայն անվտանգ են մարդու և բնության համար։

La Hoja բնական կոսմետիկա (միայն մայիսի 17)

Hoja-ն բնական կոսմետիկայի բրենդ է՝ ոգեշնչված բնությունից և Երևանից ոչ հեռու գտնվող Hoja place բաղնիքից։ Այդտեղ պատրաստում են ուրցով, եղեսպակով ու ծիրանով բնական օճառ, հիդրոլատներ և տեղական խոտաբույսերով թեյեր։ Ամեն ինչ արտադրվում է ձեռքով՝ բնական բաղադրիչների կիրառմամբ։

Հասմիկի հացեր (միայն մայիսի 17)

Հասմիկ Հոխիկյանը թխում է ամբողջական ալյուրով թթխմորից հաց՝ համադրելով ավանդական բաղադրատոմսերը ստեղծագործ մոտեցման հետ։ Տեսականին ընդգրկում է ընկույզով, սերմերով, բուրավետ խոտաբույսերով, ինչպես նաև դասական տարբերակներ։ Ամեն մի հացը թխվում է սիրով, բնական բաղադրիչների նկատմամբ հարգանքով և իդեալական համի ձգտումով։ Տոնավաճառում Հասմիկը կներկայացնի իր համեղ տեսականին՝ թե՛ գուրմանների, թե՛ առողջ ու արդար սնունդ գնահատողների համար։

Mi Bour հայկական ավանդական դոշաբներ (միայն մայիսի 17)

Mi Bour-ն առաջարկում է հայկական ավանդական համեր՝ ապագայի հանդեպ հոգատարությամբ։ Նախաձեռնությունն աջակցում է սահմանամերձ գյուղերին և զարգացնում տեղական ձեռքի արտադրանքը։ Տոնավաճառում կներկայացվեն Արենի տեսակի խաղողից պատրաստված բնական դոշաբներ՝ առանց շաքարի, մասուրով և մեղրով։ Արտադրված է սիրով, խնամքով և հարգանքով դեպի հայրենի հողն ու դարավոր ավանդույթները։

Nari Craft Studio ասեղնագործ շոփերներ (միայն մայիսի 17)

Nari Craft Studio-ն պատրաստում է շոփերներ՝ հոգով ու իմաստով։ Յուրաքանչյուր ասեղնագործ պայուսակ հիշեցում է բնության հետ բոլորիս կապի մասին։ Էկոլոգիական նյութերը, գիտակցված մոտեցումն ու ասեղնագործությունը՝ ասես անբառ լեզու, առանձնահատուկ են դարձնում այս պայուսակները։ Տոնավաճառում ներկայացվելու է բացառիկ շոփերների հավաքածու՝ ստեղծված սիրով և մեր մոլորակի հանդեպ հոգատարությամբ։

Cutieway ոճային զարդեր (միայն մայիսի 17)

Cutieway․ զարդեր՝ հոգով ու մանրուքների նկատմամբ ուշադրությամբ լի։ Տոնավաճառում բրենդը կներկայացնի վերամշակված նյութերից պատրաստված ոճային աքսեսուարներ, ինչպես նաև upcycled-զարդեր, որոնցում հին իրերը հեղինակային վերաիմաստավորման շնորհիվ նոր կյանք են ձեռք բերում։

Sh Art բնական կոսմետիկա (միայն մայիսի 17)

Sh Art — խնամքի կոսմետիկա է բնական, ստուգված բաղադրիչներով։ Պարունակում է միայն անվտանգ նյութեր՝ առանց ներկանյութերի, բուրահաղորդիչների, պարաբենների և սուլֆատների։ Բրենդը հոգում է բնության մասին․ արտադրանքի մի մասն առանց փաթեթների է, մյուսը՝ այնպիսի տարայով, որ կարելի է վերամշակել կամ նորից օգտագործել։

Yojikceramics հեղինակային կերամիկա (միայն մայիսի 17)

Yojikceramics — հեղինակային կերամիկայի բրենդ է, որտեղ միահյուսված են հեքիաթայնությունը, շոշափելիությունն ու հարմարավետությունը։ Յուրաքանչյուր ստեղծագործությունը՝ բաժակը կամ ափսեն, պատրաստվում է ձեռքով և փոքրիկ պատմության կրող է դառնում։ Յուրահատուկ «ծալք» սպասքը դարձնում է արվեստի գործ, որում կան մանրակերտ արձանիկներ, բնապատկերներ կամ ֆանտաստիկ կերպարներ։ Կերամիկան ստեղծվում է եզակի օրինակով, և յուրաքանչյուր ստեղծագործություն ասես մուտքի դուռ է դեպի այլ աշխարհ։

Nutri Sweets քաղցրավենիք՝ առանց մեղքի զգացման (միայն մայիսի 17)

Երեխաների և մեծահասակների համար օգտակար քաղցրավենիք՝ առանց գլյուտենի, ռաֆինացված շաքարի և տրանսճարպերի։ Միմիայն բնական և սննդարար բաղադրիչներ՝ գերագույն համ և առողջության մասին ուշադրություն։ Վայելե՛ք սիրելի քաղցրավենիքն առանց կազմվածքին վնաս հասցնելու։

Armine Dzeragorc Ashxatanqner պոզիտիվ խաղալիքներ (միայն մայիսի 17)

Armine Dzeragorc Ashxatanqner-ը բամբակյա գործվածքից կարված և սինտեպոնով լցված պոզիտիվ խաղալիքներ են։ Խաղալիքները ներկված են անվտանգ ներկերով, որոնք չեն գունաթափվում լվացքից և պահպանում են վառ գույները երկար ժամանակ։ Էկոլոգիապես մաքուր, դիմացկուն և սիրով պատրաստված այս խաղալիքները ուրախություն են պարգևում թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։

Խեժից պատրաստված զարդեր NELLI CRAFTS-ից (միայն մայիսի 17)

NELLI.CRAFTS-ի ձեռագործ զարդերում ապրում է Հայաստանի բնաշխարհը։ Յուրաքանչյուր զարդի մեջ՝ իսկական ծաղիկներ ու խոտաբույսեր, ձեռքով հավաքված և չորացված բույսեր։ Հավաքածուն ներառում է ականջօղեր, մատանիներ, բրոշներ, կուլոններ և բանալեկալներ։ Տեսականին փոքր է ու գիտակցված՝ առանց ավելորդությունների, առանց թափոնների և շրջակա աշխարհի փխրուն գեղեցկության հանդեպ հարգանքով։

Unique Clothing by Franken Bug (only May 18)

Franken Bug is clothing with a story and soul. Made from previously worn materials, pieced together like finding yourself again after a storm — boldly, honestly, and authentically. The brand is driven by the idea of freedom to be yourself, to reject norms, and to cherish what still breathes. It’s a challenge to uniformity and a soft “yes” to one’s beautiful weirdness. Every item has its own “bug” — and that’s where the superpower lies.

Second-hand Fashion & Clay Jewelry by craftbycat (only May 18)

craftbycat is a cozy universe of custom second-hand clothing, clay jewelry, and charming accessories — all crafted with paws (and, of course, with love). Every piece has a personality, a story, and a soul. It doesn’t just wait to be bought — it waits to find its person. Try something on, and you might just discover it’s meant for you.

Նվազագույն թափոններով Ֆուդ-կորտ

17
մայիսի
18
մայիսի

Փառատոնի ընթացքում սնունդը մատուցվելու է առանց միանգամյա օգտագործման փաթեթների, ուստի խորհուրդ ենք տալիս ձեզ բազմակի օգտագործման (կամ արշավային) բաժակներով ու ափսեներով։ Միանգամյա օգտագործման պլաստիկ, ինչպես նաև թղթե, այսպես կոչված «էկո»-սպասքի օգտագործումն արգելվում է։

TarTu & Co սննդի առաքում դպրոցներ և գրասենյակներ, քաղցրատուն և սրճարան

TarTu & Co-ն ջերմ, հագեցնող և հոգով լի խոհանոց է, որտեղ ամեն բաղադրամաս իր տեղում է, ամեն ուտեստ պատրաստվում է սիրով։ Ավելի քան 10 տարի թիմը սնունդ է մատուցում երեխաներին և մեծահասակներին դպրոցներում, մանկապարտեզներում, ակադեմիաներում, ինչպես նաև միջոցառումների ընթացքում, ուր կարևոր են համն ու հոգատարությունը։

Փառատոնի ընթացքում TarTu & Co-ն պատրաստելու է հավի նագեթսներ, գերմանական նրբերշիկներ (հավի, խոզի, տավարի), մինի-բուրգերներ, խորոված, քաբաբ, հոթ-դոգեր, գյուղական կարտոֆիլ, սենդվիչներ, բուրգերներ (նաև պանրով) և տնական սոուսներ՝ պանրային, կետչուպ, տոմատի ու ֆիրմային "TarTu"։

Arevik Lounge՝ հայկական կոլորիտով ամառային սրճարան լճի ափին

Arevik Lounge-ը բնության գրկում համեղի և հաճելիի մասին է․ գեղատեսիլ լճափին ավելի քան 15 տարի աշխատող այս սրճարանը հայտնի է իր գաստրոնոմիկ երեկոներով և երաժշտական ծրագրերով։

Փառատոնի ընթացքում Arevik Lounge-ը հյուրերին առաջարկելու է մանղալի վրա պատրաստված ուտեստներ, խորոված, հավի թևիկներ, սենդվիչներ, աղցաններ, պիցցա և տեղական մթերքից պատրաստված խորտիկներ։

Kruzhok՝ ժամանակակից բուսական խոհանոցի սրճարան

Kruzhok-ը ժամանակակից բուսական սննդի սրճարան է, գտնվում է Կենտրոնի ծայրամասում։ Նրանց մենյուն պարբերաբար թարմացվում է, ավելանում են special-ներ և անցկացվում են բրանչներ հյուրերի համար։ Փառատոնին նրանց ներկայացնելու են զովացուցիչ ամառային ապուր, գրիլ-սենդվիչներ և ֆիրմային օնիգիրազուներ։

Ըմպելիքները ներկայացնելու է կոմբուչա-տրոլը, որը դուրս է գալու իր որջից և հյուրասիրելու է թեյեր և կոմբուչա։ Ի դեպ, եթե դուք ունեք կոմբուչայի դատարկ շշեր, բերեք իրենց տաղավար։ Կոմբուչա-տրոլը չի սիրում դատարկ շշեր, սիրում է նորից օգտագործել այդ շշերը արտադրության ընթացքում։

Misht Tey՝ չինական թեյեր Երևանում (միայն մայիսի 18)

Մեր թեյարանը կարծրատիպերից և ստանդարտներից ազատ տեղ է։ Վստահ ենք, որ մարդիկ են մեր կյանքում ամենակարևորը, իսկ թեյը ծանոթանալու և շփվելու հրաշալի առիթ է։ Ուստի այն ամենն, ինչ մենք անում ենք «Միշտ թեյ»-ում, անում ենք հոգով, ի սրտե, չձգտելով համապատասխանել այլոց սպասելիքներին։

Մանկական զոնա

17
մայիսի
18
մայիսի

Այս տարածքը հետաքրքիր կլինի երեխաների համար՝ սկսած 1.5 տարեկան փոքրիկներից մինչև կրտսեր ու միջին տարիքային խմբի երեխաները։ Այստեղ իրենց կգտնեն և՛ ակտիվ խաղեր սիրողները, և՛ նրանք, ովքեր նախընտրում են հանգիստ զբաղմունքներ։

Մանկական զոնայի նպատակը պարզապես երեխաներին զբաղեցնելը չէ, այլ՝ նրանց բնության հանդեպ հոգատարության տարբեր ձևերին ծանոթացնելը։ Երեխաներին կօգնեն հայերեն և ռուսերեն խոսող կամավորները։

Խաղային ձևաչափով երեխաները կսովորեն․

  • տալ «անպետք» իրերին երկրորդ կյանք ստեղծագործական մոտեցմամբ,
  • խնամքով վերաբերվել բնությանը և չթողնել աղբ,
  • օգտագործել գունավոր թափոնամաններ՝ թափոնների տեսակավորման համար։

Սիրով սպասում ենք բոլորին մայիսի 17-ին և 18-ին՝ 12:00-ից 19:00։ Իսկ 13:00-ից 16:00-ը կանցկացվի ուսուցողական սեղանի խաղ թափոնների տեսակավորման թեմայով՝ էկոլոգիական մրցանակներով։

Ծաղիկների swap Yerevan Plants-ից

17
մայիսի

Yerevan Plants-ը կազմակերպում է ծաղիկների փոխանակում, որի ընթացքում կարող եք փոխանակել բույսեր և տնկանյութեր։ Բերեք այն բույսերը, որոնք այլևս ձեզ պետք չեն, և փոխանակեք այլ մասնակիցների հետ կամ պարզապես վերցրեք swap-սեղանից ձեզ դուր եկած ծաղիկը։ Սա հրաշալի հնարավորություն է՝ համալրելու ձեր «կանաչ հավաքածուն» և գտնելու նոր “կանաչ ընկերներ”

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 17-ին՝ 13:00-ից 19:00։

Խաղեր Hobby Games-ից

17
մայիսի

Խաղերի Hobby Games խանութի ներկայացուցիչների հետ մայիսի 17-ին՝ ժամը 12:30-ից 19:00, կկարողանաք խաղալ բնության թեմայով հայտնի սեղանի խաղեր, ինչպիսիք են՝ «Կանաչ», «Տակենոկո», «Արտիշոկները շոկի մեջ», «Կենդանիների թագավորություններ», «Կակաչամանիա», «Բոնսայ», «Միրիադներ», «Փեթակ», «Սիմիլո․ կենդանիներ» և այլն։

Ամեն մեկը կարող է գտնել խաղ ըստ նախասիրության՝ լինի դա ռազմավարական խաղ, ուշադրություն զարգացնող խաղ կամ պարզապես զվարճալի խաղ ընկերների հետ։

Սեղանի խաղեր Green Green-ից

18
մայիսի

Green Green-ի կամավորները մայիսի 18-ին՝ 13:00-ից 19:00-ը, կկազմակերպեն սեղանի խաղերի անկյուն՝ էկոկենտրոնում առկա խաղերով։

Կարող եք խաղալ «Մանչկին», «Ունո», «Իմաջինարիում», «Բենգ», «Կրագմորթա», Alias և այլ սիրված խաղեր։

Յուլիա Ադինաևայի տատու-անկյուն

17
մայիսի
18
մայիսի

Յուլիան տատու-վարպետ է, որի աշխատանքներին հատուկ են թեթև ու սլացիկ ոճը, կետային աշխատանքի և գրաֆիկայի նուրբ համադրությունը։ Նրա տատուները բարակ գծեր են, որոնց բնորոշ է մինիմալիզմի շունչը և խորհրդանիշների հանդեպ ուշադիր մոտեցումը։ Յուրաքանչյուր պատկեր ստեղծվում է հոգատարությամբ ու հմայքով՝ դառնալով մարմնի բնական շարունակություն։ Աշխատանքների օրինակներ կարող եք տեսնել նրա Instagram էջում։

Շաբաթ օրը Յուլիան աշխատելու է ժամը 12:00-ից 17:00, իսկ կիրակի՝ 12:00-ից 20:00։

Ցուցահանդես (recycle, trash art)

Հրավիրում ենք նկարիչների մասնակցելու էկոլոգիական թեմատիկայով trash-art ոճով ցուցահանդեսին։

Գրաֆիտի, քանդակներ, ինստալացիաներ, նկարներ և փերֆորմանսներ․ ժամանակ և տեղ կգտնվի ցանկացած ֆորմատի համար։

Մանրամասներն իմանալու համար, կամ եթե դուք ունեք գաղափարներ և ցանկանում եք միանալ, կարող եք գրել մեր instagram-ին։

sec_stage performances at the pool

17
մայիսի

sound enthusiastic community are people who gathers around sound / social_experiments / education / new_formats of media performances. on the festival they are presenting sound works on the theme of ecology / pollution / nature / technology / humanity.

12:00-17:00 Olya (sound_installation) sec_member

long audio trip in the edge of climate catastrophe reflecting changing relationships between human, technologies, city and nature

example

17:00 Olya (live) sec_member

using the samples and fragments of composition from sound-installation Olya is going to create an audio compost!

example

18:00 Pozor (live) sec_member

Electronic Live performance with lo-fi sounds and recordings outside the studio. Ecology of samples and attention to the noise that already existed in reality.

example

19:00 Aa sans (live) sec_member

Sasha is going to make sound with a futuristic modular synthesizers which were used for researching and exploring of sound waves in the past. His music is ecosystem. Everything is connected in his composition - timbres, rhythms, atmospheres, technologies.

example

sec_stage sound installation

17
մայիսի
Interactive sound installation about influence of industrial soundscape on our perception and being by Elya Ter-Oganesyants sec_member.

Էկոփառատոնի անցկացման վայրը

Էկոկենտրոնը գտնվում է Երևանի ամենամեծ կանաչ գոտիներից մեկում՝ Հաղթանակի զբոսայգում, Արևիկ լճի կողքին։

Էկոկենտրոն կարելի է հասնել ինչպես զբոսայգու, այնպես էլ Բաբայան փողոցի կողմից։

Google Maps Yandex Maps

Տարածե՛ք փառատոնի մասին տեղեկությունը

Տարածե՛ք փառատոնի մասին տեղեկությունը ձեր սոցիալական ցանցերում, որ ձեր ընկերները նույնպես կարողանան մեզ միանալ։

Եթե դուք ունեք հնարավորություն, կարող եք տպել և փակցնել փառատոնի պաստառը ձեր տան մուտքում, գրասենյակում կամ ուսումնական հաստատությունում։ Դա մեզ կօգնի ավելի շատ մարդկանց ներգրավել փառատոնին։ Ուշադրություն դարձրեք․ մի՛ փակցրեք պաստառը արգելված վայրերում։ Ավելի լավ է թույլտվություն խնդրել տնօրինությունից։

Հայ v1 Рус v1 Eng v1 Հայ v2 Рус v2 Eng v2

Էկոփառատոնի գործընկերները

Thanks to Garage’Em All for providing sound equipment for rent and helping organize the festival’s audio setup.

Festival poster and artwork: Nina Shadrina.
Photos by: Ani Navasardyan, Anton Vlasov, and others.