2024 թ․ օգոստոսի 10-ից Vega խանութների ցանցում մեկնարկել է մարտկոցների և կուտակիչների ընդունումը։ Այս պահի դրությամբ, դա միակ ընկերությունն է, որն ունի վտանգավոր թափոնների (օր․՝ մարտկոցների) հավաքման, պահպանման և վերամշակման լիցենզիա։
Մարտկոցների համար արկղերը տեղադրված են Երևանի բոլոր Vega խանութ-սրահներում, սեպտեմբերին նախատեսվում է արկղերի տեղադրում Հայաստանի այլ քաղաքներում ևս:
Ցավոք, ակտիվիստների կողմից մարտկոցների հավաքումն առանց լիցենզիայի ենթակա է վարչական պատասխանատվության։ Green Green-ը «էկո-ակտիվիստների» մատնությամբ տուգանվել է 550 հազար դրամով՝ մարտկոցների հավաքման համար, իսկ հավաքված մարտկոցներն առգրավվել են և, ամենայն հավանականությամբ, նետվել աղբանոց իշխանությունների կողմից։ Ուստի մենք չենք կարող կազմակերպել մարտկոցների ինքնուրույն ընդունում, նույնիսկ Vega փոխանցելու համար։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին թույլատրել մարտկոցների և նմանատիպ թափոնների հավաքումը այնպես, ինչպես դա արվում է Ռուսաստանում, որտեղ այդպիսի թափոնների կարճաժամկետ պահման համար չի պահանջվում լիցենզիա, և ակտիվիստները կարող են ինքնուրույն հավաքել մարտկոցներ ու հանձնել վերամշակման:
Vega ընկերությունը տեսակավորելու է և պահպանելու է մարտկոցները հատուկ լիցենզավորված տարածքում: Վերամշակման մեկնարկի համար բավարար քանակի հավաքվելուն պես գնվելու է կամ վարձակալվելու է վերամշակման համար անհրաժեշտ սարքավորում: Որոշիչ գործոն է լինելու երկրորդային հումքի կուտակման արագությունը: