1.1. Հագնվե՛ք եղանակին համապատասխան, կրեք հարմարավետ և դիմացկուն հագուստ՝ երկար թևերով և տաբատներով՝ կտրվածքներից և քերծվածքներից խուսափելու համար
1.2 Հագե՛ք ամուր կոշիկներ (արշավային կամ ճտքավոր կոշիկներ)` կայուն կանգնելու և սայթաքումներից խուսափելու համար։
1.3. Օգտագործե՛ք գլխարկ/կեպի արևահարվելուց ու ջերմային հարվածներից խուսափելու համար։
1.4. Եթե ձեզ անհրաժեշտ են հատուկ դեղամիջոցներ, օրինակ՝ ալերգիայի դեմ, անպայման վերցրե՛ք դրանք ձեզ հետ։ Կազմակերպիչներն ունեն առաջին բուժօգնության տարրական հավաքածու։
Ցանկալի է խմելու ջուրը վերցնել բազմակի օգտագործման տարայով կամ շշով, սակայն անհրաժեշտութան դեպքում ջրի համար կարելի է դիմել համակարգողներին։
Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք (spf/sunscreen), նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում, արևի տակ աշխատելիս կա արևահարվելու վտանգ։
2.1 Հետևե՛ք խմբի համակարգողի հրահանգներին, քանի որ նա ծանոթ է տարածքին և հետևում է ձեր անվտանգությանը։
2.2 Զգուշացե՛ք թաց քարերից ու սայթաքող մակերեսներից, հատկապես անձրևից հետո և ջրի մոտ։
2.3 Պահպանե՛ք տեսողական կապը խմբի անդամների հետ, անհրաժեշտության դեպքում, պատրա՛ստ եղեք հասնել օգնության։
2.4 Եթե զգում եք թուլություն կամ հոգնածություն, դադարե՛ք աշխատել, քանի որ նույնիսկ չնչին թուլությունը կարող է հանգեցնել դժբախտ պատահարների։
2.5 Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ` ձեռնոցներ, ակնոցներ, փոշուց պաշտպանող դիմակներ, որպեսզի ապահովեք լրացուցիչ անվտանգություն վտանգավոր տարածքներում աշխատելիս։ Չունենալու դեպքում դիմե՛ք համակարգողներին։
2.6. Ընկնելու և վնասվածք ստանալու դեպքում անմիջապես դիմե՛ք համակարգողին. ձեզ կցուցաբերեն առաջին օգնություն և կկանչեն անհրաժեշտ ծառայություններ։
3.1. Ընտրե՛ք անվտանգ ուղի, որն առաջարկում է համակարգողը։ Կատարե՛ք փոքր, վստահ քայլեր ձեր շարժման վերահսկողության և սայթաքելու կամ ընկնելու ռիսկի նվազեցման համար։
3.2. Աշխատե՛ք միայն դեմքով դեպի լանջը` պահպանելով մի փոքր առաջթեքում կայունության համար։
3.3. Բարձրանալիս կամ իջնելիս տեղաշարժվե՛ք կողքանց և քայլելիս օգտագործե՛ք ոտնաթաթի կողմնային հատվածը (կողը) զառիվեր լանջերին կայունության համար։
3.4 Խուսափե՛ք կտրուկ, անսպասելի շարժումներից, որոնց պատճառով կարելի է կորցնել հավասարակշռությունը։ Տեղաշարժվե՛ք սահուն, վստահ քայլերով։
3.5. Մի՛ կանգնեք միմյանց վերևում ու զե՛րծ մնացեք ձեզանից վերև աշխատող որևէ մեկից վար գտնվելուց։
4.1. Անպայման վերցրե՛ք մոծակների և տզերի դեմ միջոցներ։ Տաք կլիմայի պատճառով տզերի սեզոնը Հայաստանում գրեթե երբեք չի ավարտվում։
4.2. Մի՛ դիպչեք և մի՛ փորձեք բռնել վայրի կենդանիներ, օձեր և միջատներ։ Ցանկացած օձի համարեք թունավոր։ Հնարավոր հպման դեպքում խուճապի մի՛ մատնվեք և անպայման տեղեկացրե՛ք համակարգողին։
4.3. Տեղաշարժվելիս մի՛ շեղվեք այն արահետից, որով ձեզ ուղեկցում է համակարգողը, խուսափե՛ք թավուտներից, կենդանիների բներից։ Մի՛ նստեք գետնին և ծառերի վրա առանց համոզվելու դրանց անվտանգության մեջ։
4.4. Ոչ մի դեպքում մի՛ հետապնդեք փախչող կենդանիներին` շներին, օձերին և այլն։ Նրանք բնազդաբար կփորձեն փախչել վտանգից` ի դեմս մարդու, ուստի մի հրահրեք հարձակում։
4.5. Մի՛ հավաքեք և մի՛ կերեք հատապտուղներ, նույնիսկ եթե վստահ եք, որ դրանք անվտանգ են։ Ջրամբարներից ջուր մի՛ խմեք։
4.6. Խորհուրդ չի տրվում օգտագործել օծանելիք, քանի որ ուժեղ հոտերը կարող են հրապուրել միջատների։
⚠️ 5. Թեև կազմակերպիչներն աշխատում են ապահովել ձեր անվտանգությունը, այնուամենայնիվ դուք ինքնուրույն պատասխանատվություն եք կրում ձեր անվտանգության համար։
Տես նաև: Կամավորների հուշաթերթ Դառնալ կամավոր