Yeremyan Products ընկերությունն ընդունում է իրենց արտադրանքի ապակե տարաները: Նշված կետերից բացի, առաքում պատվիրելիս տարաները կարելի է հանձնել առաքչին, այդ դեպքում կարելի է հանձնել մինչև 20 շիշ/տարա:
Coca Cola HBC ընկերությունը ընդունում է իր արտադրանքի ապակե տարաները: Խանութները, սրճարաններն ու ռեստորանները հանձնում են տարաներն իրենց մատակարարին: Մասնավոր անձինք կարող են ստանալ տեղեկատվությունը հեռախոսով:
Երևանում և քաղաքից դուրս կան ապակու ընդունման կետեեր, որտեղ կարելի է ապակե տարաներ հանձնել վերօգտագործման` որոշակի պարգևատրման դիմաց: Այդպիսի կետեր կարելի է գտնել մեր քարտեզում կամ list.am-ում:
Մենք կազմել ենք այնպիսի տարաների ցանկ, որոնք սովորաբար կարելի է կամ չի կարելի հանձնել այդ կետերում: Հանձնման պայմանները պետք է ճշտել առանձին, յուրաքանչյուր կետում:
Քաղաքի թափոնամաններում հավաքված ապակին կոտրվելու է և ուղարկվելու է ձուլման: Դա ավելի վատ է, քան վերօգտագործումը, սակայն օգնում է վերամշակել ապակե տարաների ավելի շատ տեսակներ:
Եթե մոխրագույն և կանաչ թափոնամանները բացակայում են, ապակին կարելի է թողնել պլաստիկի համար նախատեսված կապույտ թափոնամանի մեջ (պարունակությունը կտեսակավորեն թափոնների կառավարման բաժնի աշխատակիցները)։