Թափոնների տեսակավորում Երևանում

Green Green էկոկենտրոն

  • Էլեկտրական տեխնիկա առանց մարտկոցների (փոքր՝ լարեր, ականջակալներ, ստեղնաշարեր, էլեկտրական թեյնիկներ, տոստերներ, բլենդերներ և այլն)
  • Աշխատանքային էլեկտրոնիկա՝ փոխանակման կամ վերաօգտագործման համար
  • Եվ այլ շատ բաներ

VEGA խանութների ցանց

Vega ընկերությունը սկսել է էկոլոգիական նախագիծ, որի շրջանակներում ձգտում է նվազեցնել աղբավայրերում հայտնվող հին կենցաղային տեխնիկայի քանակը: Vega-ն կոչ է անում դեն չնետել հին կենցաղային տեխնիկան, այլ վերամշակման հանձնել այն: Դուք կարող եք հանձնել`

  • Փոշեկուլներ, արդուկներ, միկրոալիքային վառարաններ և այլ փոքր կենցաղային տեխնիկա
  • Լվացքի և չորացման մեքենաներ, սպասք լվացող մեքենաներ
  • Հեռուստացույցներ և համակարգչային սարքավորումներ
  • Ներկառուցվող գազօջախներ, ջեռոցներ, գազօջախներ և օդաքարշ պահարաններ
  • Օդորակիչներ և էլեկտրական հովհարներ

Խանութներում հավաքված տեխնիկան մասնագետները բաժանում են բաղադրամասերի: Ոչ մի բան չի թափվում. ամեն մի բաղադրամասը վերամշակվում է կամ օգտագործվում այլ տեխնիկայի վերանորոգման համար:

Ստացված միջոցները Vega-ն կրկնապատկում է և ուղղում էկոլոգիական նախագծերի իրագործմանը:

Տեխնիկայի հանձնման ուղեցույց

  • Բերեք ձեր տեխնիկան ցանկացած Vega խանութ-սրահ (այս ցուցակից)
  • Դիմեք խանութի մենեջերին, և նա կհուշի` որտեղ թողնել տեխնիկան
  • Անհրաժեշտության դեպքում մենեջերը կօգնի բեռնաթափել և տեղափոխել խոշոր տեխնիկան
  • Հարցերի դեպքում զանգահարեք +374(60)688888 հեռախոսահամարով

Եթե ձեր տեխնիկան չեն ընդունել, կամ դուք ստացել եք սխալ խորհրդատվություն դիմեք մեզ:

Shani NGO

Shani NGO
  • Ցանկացած էլեկտրոնիկա և էլեկտրական սարքավորում