Թափոնների տեսակավորում Երևանում
Երկրորդային հումքի (թափոնների) տարածված տեսակները (պլաստիկ, թուղթ, ապակի, ալյումինե և թիթեղյա տարաներ) կարելի է հանձնել գունավոր թափոնամանների մեջ,
որոնք սպասարկվում ենԹափոնների տեսակավորման վարչության կողմից:
Երկրորդային հումքի համար նախատեսված թափոնամանները տեղադրված են խմբերով, որպես կանոն` դրանք երեքն են կամ չորսը: Կապույտը պլաստիկի համար է, դեղինը` թղթի թափոնների, մոխրագույնը կամ
կանաչը` ապակու, իսկ կարմիրը` մետաղի:
Դուք կարող եք գտնել մոտակա թափոնամանները թափոնների տեսակավորման կետերի քարտեզի վրա:
Պլաստիկ
Կարելի է
-
Շշեր 1/PET/PETE
Ըմպելիքների, կաթնամթերքի և ձեթի շշեր: Շշի տակ կա ուռուցիկ կետ:
-
2/HDPE/PE և 4/LDPE/LE-LD (Պոլիէթիլեն)
Բռնակներով տոպրակներ, թափանցիկ թաղանթ, փոստային փաթեթներ, zip lock փաթեթներ, պղպջակներով («ճտպտացող») փաթեթներ:
Կենցաղային քիմիական նյութերի, կոսմետիկայի փաթեթներ, կանիստրներ, ըմպելի յոգուրտների շշեր: Ճանաչվում են շշի/տարայի տակի կարով:
Կենցաղային քիմիական նյութերի, շարժիչի յուղի, կոսմետիկ միջոցների և ըմպելիքների շշեր, սրվակներ, կանիստրներ` 4/LDPE մակնշմամբ:
-
Կոշտ 5/PP
Թթվասերի, մածունի, յոգուրտի և այլ սննդամթերքի տարաներ, բաժակներ, միանգամյա օգտագործման սպասք, խմելու ձողիկներ, խոհանոցային տախտակներ, կոնտեյներներ, արկղեր, տաշտակներ, դույլեր, խաղալիքներ:
Ինչպե՞ս պատրաստել թափոնները հանձնելու համար
- Թափել շշերի պարունակությունը, ողողել սննդի հետքերից
- Ճզմել շշերը. կափարիչներն ու պիտակները հանելու կարիք չկա
- հեռաղնել ցանիչները, դոզատորները
- ՄԻՇՏ փակել ձեթի շշերը կափարիչով
- Հեռացնել ջերմային սեղմաթաղանթ
Չի կարելի
-
Աղտոտված պլաստիկ
Պլաստիկ՝ սննդի, ըմպելիքների, յուղերի կամ կենցաղային քիմիայի մնացորդներով։ Նման պլաստիկը պետք է նախապես լվանալ։
-
Քայքայված պլաստիկ
Դեղնած, մգացած, փխրուն ու փշրվող պլաստիկ, իր կառուցվածքը կորցրած պլաստիկը հնարավոր չէ վերամշակել
-
Ոչ շշային 1/PET/PETE
Միանգամյա օգտագործման սննդի տարաներ, միանգամյա օգտագործման բաժակների կափարիչներ, կորեքսներ, հրուշակեղենի և այլ մթերքի ամաններ։ Շամպունների և այլ կոսմետիկայի շշեր:
-
3/PVC
Պատուհանների պրոֆիլներ, խողովակներ, սալիկներ, պանելներ: Սննդամթերքի և կենցաղային ապրանքների փաթեթներ, դեղահաբերի բլիստերներ, բանկային քարտեր, բժշկական ապրանքներ (ձեռնոցներ և դիմակներ, ներարկիչների մասեր, կաթետերներ, խողովակներ), ջերմային սեղմաթաղանթի փաթեթավորում:
-
Փափուկ 5/PP
Ձավարեղենի, սնեքերի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի փաթեթներ:
-
6/PS
Յոգուրտի և այլ մթերքի բաժակներ և տարաներ, միանգամյա օգտագործման սպասք: Բանջարեղենի և կտրտած սննդի պենոպլաստե փրփրացված ամաններ, միանգամյա օգտագործման լանչի տուփեր, պենոպլաստ: Իմացեք ավելին:
Պենոպլաստը կարելի է հանձնել Green Green էկոկենտրոն:
-
Այլ պլաստիկ 7/OTHER
Տյուբիկներ, doypack (մայոնեզի, մանկական սննդի, սուրճի, կենդանիների սննդի, կոսմետիկայի փաթեթներ), և այլ համակցված փաթեթներ.
-
«Կենսաքայքայվող» տոպրակներ
Այսպես կոչված «կենսաքայքայվող» տոպրակները պարունակում են հավելումներ, որոնք արագացնում են դրանց քայքայումը միկրոպլաստիկի և աղտոտում են վերամշակվող հումքը։ Իմացեք ավելին։
- Փուչիկներ և լատեքսե իրեր
- Ջերմային սեղմաթաղանթի փաթեթավորում
Թուղթ և մակուլաթուղթ
Կարելի է
- Թուղթ
- Թղթե տոպրակներ և քրաֆթ թուղթ
Թղթե տոպրակները, չնայած վերամշակվող լինելուն, էկոլոգիապես անվտանգ չեն: Իմացեք ավելին:
- Թռուցիկներ և բրոշյուրներ
- Ամսագրեր և թերթեր
- Տետրեր և ալբոմներ
- Ստվարաթուղթ
- Ձվի տուփեր
- Թղթե գլաններ
Ինչպե՞ս պատրաստել թափոնները հանձնելու համար
- Տուփերը հարթեցնել, ծալել
- Հեռացնել մետաղական զսպանակները և պլաստիկ ներդիրները
- Ստուգել թաղանթի առկայության փայլուն թղթի վրա՝ պատռելով այն
- Հեռացրել սկոտչը և հնարավորության դեպքում՝ պիտակները
- Փաթեթներից հեռացնել ոչ թղթե բռնակները (թելեր, ժապավեններ)
Չի կարելի
- Յուղոտ, յուղով ներծծված թուղթ և ստվարաթուղթ
-
Լամինացված թուղթ
Լամինացված թուղթը չի կարելի վերամշակել, քանի որ այն պատված է պլաստիկի շերտով: Ինչպե՞ս ստուգել:
-
Տետրա պակ և նմանատիպ
Տետրա պակ և նմանատիպ փաթեթավորումը բաղկացած է մի քանի շերտերից՝ ստվարաթղթից, պոլիէթիլենից և ֆոլգայից: Չի պատկանում մակուլաթղթին:
-
Չեկեր
Չեկերը տպվում են ջերմաթղթի վրա առանց թանաքի օգտագործման: Այն պարունակում է Բիսֆենոլ Ա — նյութ, որը անվտանգ է փոքր կոնցենտրացիաներում, բայց աղտոտում է հումքը վերամշակման ընթացքում:
Նախկինում չեկերը ընդունվում էին Green Green էկոկենտրոնում, բայց այժմ ընդունումը դադարեցվել է:
-
Միանգամյա օգտագործման «թղթե» բաժակներ ըմպելիքների և այլ սպասքի համար
Միանգամյա օգտագործման «թղթե» սպասքը պատված է պլաստիկի շերտով, ուստի չի կարելի վերամշակել: Իմացեք ավելին:
-
Զուգարանի թուղթ, անձեռոցիկներ և թղթե սրբիչներ
Այս արտադրանքները արդեն բաղկացած են կարճ և թույլ թղթե մանրաթելերից: Դրանք չեն կարելի վերամշակել:
-
Թխելու թուղթ, պաստառներ, լուսանկարներ
Այս տեսակի թղթերը չի կարելի վերամշակել, քանի որ նրանք պարունակում են սիլիկոն, պլաստիկ, սոսինձ կամ այլ նյութերի հավելուﬓեր, որոնք աղտոտում են հումքը:
Եթե կարմիր թափոնամանը բացակայում է, մետաղը կարելի է թողնել պլաստիկի համար նախատեսված կապույտ թափոնամանի մեջ (պարունակությունը տեսակավորվելու է Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցների կողմից):
Կարելի է
- Ալյումինե տարաներ
- Պահածո/մետաղական տարաներ
- Մետաղյա կափարիչներ
- Ալյումինե ֆոլգա
- Սննդի ալյումինե տարաներ
Չի կարելի
- Սննդի և ճարպի հետքերով տարաներ
- Աէրոզոլային տարաներ
- Փոքր մետաղյա իրեր
- Խոշոր մետաղական առարկաներ՝ սպասք, սանտեխնիկա, մետաղական խողովակներ և այլն
Ինչպե՞ս պատրաստել թափոնները հանձնելու համար
- Լվացեք սննդի և խմիչքի հետքերը
- Ճզմել
Ապակի
Կարելի է
- Ապակե շշեր և բանկաներ
- Ֆլակոններ
- Օծանելիքի շշեր, դեզոդորանտներ
- Ապակե սպասք
- Կոտրված ապակի
Չի կարելի
- Ցանկացած լամպեր
- Կերամիկա և ծաղկամաններ
- Հայելիներ, դեկորատիվ ապակի
- Ավտոմոբիլային ապակի (triplex)
Ինչպե՞ս պատրաստել թափոնները հանձնելու համար
- Ողողել
- Հանել կափարիչները
- Պարտադիր ՉԷ հեռացնել պիտակները