Թափոնների տեսակավորում Երևանում
Երկրորդային հումքի (թափոնների) տարածված տեսակները (պլաստիկ, թուղթ, ապակի, ալյումինե և թիթեղյա տարաներ) կարելի է հանձնել գունավոր թափոնամանների մեջ,
որոնք սպասարկվում ենԹափոնների տեսակավորման վարչության կողմից:
Երկրորդային հումքի համար նախատեսված թափոնամանները տեղադրված են խմբերով, որպես կանոն` դրանք երեքն են կամ չորսը: Կապույտը պլաստիկի համար է, դեղինը` թղթի թափոնների, մոխրագույնը կամ
կանաչը` ապակու, իսկ կարմիրը` մետաղի:
Դուք կարող եք գտնել մոտակա թափոնամանները թափոնների տեսակավորման կետերի քարտեզի վրա:
Թուղթ
Կարելի է
- Թուղթ
- Թղթե տոպրակներ և քրաֆթ թուղթ
- Թռուցիկներ և բրոշյուրներ
- Ամսագրեր և թերթեր
- Տետրեր և ալբոմներ
- Ստվարաթուղթ
- Ձվի տուփեր
- Թղթե գլաններ
Չի կարելի
- Չեկեր
- Tetra pak
- Յուղոտ թուղթ կամ ստվարաթուղթ
- Լամինացված թուղթ
- Միանգամյա օգտագործման «թղթե» բաժակներ և այլ սպասք
- Թխելու թուղթ
- Պաստառներ
- Լուսանկարներ
- Զուգարանի թուղթ, անձեռոցիկներ և թղթե սրբիչներ
- Թուղթ մետաղական զսպանակներով, ամրակներով և պլաստիկ ներդիրներով
Ինչպե՞ս պատրաստել թափոնները հանձնման համար
- Տուփերը հարթեցնել, ծալել
- Հեռացնել մետաղական զսպանակները և պլաստիկ ներդիրները
- Ստուգել թաղանթի առկայության փայլուն թղթի վրա՝ պատռելով այն
- Հեռացրել սկոտչը և հնարավորության դեպքում՝ պիտակները
- Փաթեթներից հեռացնել ոչ թղթե բռնակները (թելեր, ժապավեններ)
Ապակի
Կարելի է
- Ապակե շշեր և բանկաներ
- Ֆլակոններ
- Օծանելիքի շշեր, դեզոդորանտներ
- Ապակե սպասք
- Կոտրված ապակի
Չի կարելի
- Ցանկացած լամպեր
- Կերամիկա և ծաղկամաններ
- Հայելիներ, դեկորատիվ ապակի
- Ավտոմոբիլային ապակի (triplex)
Ինչպե՞ս պատրաստել թափոնները հանձնման համար
- Ողողել
- Հանել կափարիչները
- Պարտադիր ՉԷ հեռացնել պիտակները
Պլաստիկ
Կարելի է
-
1/PET/PETE
Ըմպելիքների, կաթնամթերքի և ձեթի շշեր: Շշի տակ կա ուռուցիկ կետ: Միանգամյա օգտագործման սննդի տարաներ, միանգամյա օգտագործման բաժակների կափարիչներ, շամպունների և այլ կոսմետիկայի շշեր:
-
Կոշտ 2/HDPE/PE
Կենցաղային քիմիական նյութերի, կոստետիկայի փաթեթներ, կանիստրներ, ըմպելի յոգուրտների շշեր: Ճանաչվում են շշի/տարայի տակի կարով:
-
Շինանյութ 3/PVC
Պատուհանների պրոֆիլներ, խողովակներ, սալիկներ, պանելներ:
-
Կոշտ 4/LDPE/LE-LD
Կենցաղային քիմիական նյութերի, շարժիչի յուղի, կոսմետիկ միջոցների և ըմպելիքների շշեր, սրվակներ, կանիստրներ` 4/LDPE մակնշմամբ:
-
Փափուկ պոլիէթիլեն` 2/HDPE և 4/LDPE
Բռնակներով տոպրակներ, թափանցիկ թաղանթ, փոստային փաթեթներ, zip lock փաթեթներ, պղպջակներով («ճտպտացող») փաթեթներ:
-
Կոշտ 5/PP
Թթվասերի, մածունի, յոգուրտի և այլ սննդամթերքի տարաներ, բաժակներ, միանգամյա օգտագործման սպասք, խմելու ձողիկներ, խոհանոցային տախտակներ, կոնտեյներներ, արկղեր, տաշտակներ, դույլեր, խաղալիքներ:
Չի կարելի
-
Փափուկ 5/PP
Ձավարեղենի, սնեքերի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի փաթեթներ:
-
Ոչ շինարարական 3/PVC
Սննդամթերքի և կենցաղային ապրանքների փաթեթներ, դեղահաբերի բլիստերներ, բանկային քարտեր, բժշկական ապրանքներ (ձեռնոցներ և դիմակներ, ներարկիչների մասեր, կաթետերներ, խողովակներ), ջերմակայուն թաղանթ:
-
6/PS
Յոգուրտի և այլ մթերքի բաժակներ և տարաներ, միանգամյա օգտագործման սպասք: Բանջարեղենի և կտրտած սննդի պենոպլաստե փրփրացված ամաններ, միանգամյա օգտագործման լանչի տուփեր, պենոպլաստ:
-
Այլ պլաստիկ 7/OTHER
Պարկուճներ, doypack (մայոնեզի, մանկական սննդի, սուրճի, կենդանիների սննդի, կոսմետիկայի փաթեթներ), և այլ համակցված փաթեթներ.
- Ցանկացած կեղտոտ պլաստիկ
- «Կենսաքայքայվող» փաթեթներ, փուչիկներ, լատեքս
- Ջերմակայուն թաղանթով փաթեթներ, սպորտային պարագաներ
Ինչպե՞ս պատրաստել թափոնները հանձնման համար
- Թափել շշերի պարունակությունը, ողողել սննդի հետքերից
- Ճզմել շշերը և կափարիչները. պիտակները հանելու կարիք չկա
- Աէրոզոլներից հեռացրել խցանները
- ՄԻՇՏ փակել ձեթի շշերը կափարիչով
- Հեռացնել կծկվող թաղանթը
Եթե կարմիր թափոնամանը բացակայում է, մետաղը կարելի է թողնել պլաստիկի համար նախատեսված կապույտ թափոնամանի մեջ (պարունակությունը տեսակավորվելու է Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցների կողմից):
Կարելի է
- Ալյումինե տարաներ
- Պահածո/մետաղական տարաներ
- Մետաղյա կափարիչներ
- Ալյումինե ֆոլգա
- Սննդի ալյումինե տարաներ
Չի կարելի
- Սննդի և ճարպի հետքերով տարաներ
- Աէրոզոլային տարաներ
- Փոքր մետաղյա իրեր
- Խոշոր մետաղական առարկաներ՝ սպասք, սանտեխնիկա, մետաղական խողովակներ և այլն
Ինչպե՞ս պատրաստել թափոնները հանձնման համար
- Լվացեք սննդի և խմիչքի հետքերը
- Ճզմել